ՌԴ Հարավային շրջանում անցկացնում են ավիացիայի և ՀՕՊ ուժերի վարժանքներ

Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում օգոստոսի 29-ի դրությամբ Ռուսաստանի Հարավային Դաշնային շրջանում ստեղծվել են ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ խմբավորումներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռադիոտխնիկական ստորաբաժանում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռադիոտխնիկական ստորաբաժանում

Հարավային Դաշնային շրջանի հակաօդային պաշտպանության համար նոր հենակետերում ներգրավվել են Հարավային ռազմական շրջանի հրթիռային և ռադիոտեխնիկական ուժերը, կործանիչների անձնակազմերը: Մասնավորապես նոր դիրքերում տեղակայվել են Ս-400, Ս-300 զենիթահրիռային համալիրներ, «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ, Սու-27 կործանիչներ:

Զորավարժության շրջանակներում Սու-25 ճակատային ռմբակոծիչները և Մի-35Մ, Մի-24 հարվածային ուղղաթիռները իրականացրել են զրահատեխնիկայի և ավտոմեքենաների շարասյան երթի անվտանգության ապահովման վարժանքներ:

Ինքնաթիռների անձնակազմը իրականացրել է օդային հետախուզություն, «հարվածել» պայմանական հակառակորդի ցամաքային թիրախներին՝ ապահովելով շարասյան անվտանգ անցումը նոր դիրքեր: Ուղղաթիռները ռմբակոծիչների գործողություններից հետո «խոցել են» պայմանական հակառակորդի ջերմային ծուղակները, փորձարկել հակառակորդի պատասխան հրթիռային հարվածներից խոսանավելու գործողություններ:

Հիշեցնենք, որ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի: Ավելացնենք, որ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի մեջ ներառվել է նաև Ղրիմը:

ՌԴ ԶՈւ Սու-25 ճակատային ռմբակոծիչներ

ՌԴ ԶՈւ Սու-25 ճակատային ռմբակոծիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *