Թուրքական տանկերը զինյալների հետ շարժվում են դեպի Սիրիայի Ջերաբլուս. (Ֆոտո)

Այսօր՝ օգոստոսի 24-ին Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների շրջանակներում Թուրքիայի ԶՈւ տանկերը տարբեր զինյալ խմբավորումների ուղեկցությամբ ներխուժել են Սիրիայի տարածք և շարժվում են դեպի Ջերաբլուս քաղաք:  Այս մասին հայտնում են թուրքական «Ա Հաբեր» հեռուստաալիքի ուղիղ եթերով:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքական զինուժին ուղեկցում են Սիրիայի թուրքմենների զինյալ ստորաբաժանումները, ինչպես նաև սիրիական մի շարք այլ խմբավորումներ, այդ թվում՝ «Ահրար աշ-Շամ» խմբավորումը, որը համարվում է «Ալ Կաիդայի» թևերից մեկը, մի շարք այլ իսլամիստական խմբավորումներ:

Գործողություններին, ըստ թուրքական հեռուստաընկերության, ներգրավված է Թուրքիայի ԶՈւ շուրջ 20 միավոր տանկ, որոնք ուղիղ ճանապարհով Ջերաբլուս մտցնելու փոխարեն Սիրիայի սահմանը հատել են Ջերաբլուսից արևմուտք ընկած Սիրիայի անմարդաբնակ հատվածից: Վերջիններս նախ կփորձեն փակել Ջերաբլուս տանող ճանապարհները, ապա նոր մտնել քաղաք: Սակայն թուրք մեկնաբանը զգուշացնում է, որ քաղաքում թուրքական ուժերը կբախվեն իսլամիստների մահապարտ ահաբեկիչներին, ինչը զգալի կորուստներ կարող է պատճառել:

Այսօր՝ թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժումից հետո ուղիղ եթերով Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարեցին, որ գործողություններն ըստ էության ոչ միայն «Իսլամական պետության» դեմ են, այլև՝ քրդական ուժերի:

2016 թ. օգոստոսի 24-ին թուրքական զինուժը սկսելու Սիրիայի Ջերաբլուսը գրավելու գործողություն

2016 թ. օգոստոսի 24-ին թուրքական զինուժը սկսելու Սիրիայի Ջերաբլուսը գրավելու գործողություն

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության, տանկային ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին:

Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Այդ մասին քրդական լրատվամիջոցներից բացի հայտնել է նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքական տանկերը ներխուժել են Սիրիայի տարածք

Սիրիայի թուրքմենները պատրաստվում են թուրքական զինուժի հետ Ջերաբլուս ներխուժելուն

3 responses to “Թուրքական տանկերը զինյալների հետ շարժվում են դեպի Սիրիայի Ջերաբլուս. (Ֆոտո)

  1. Pingback: ԻՊ-ի դեմ պայքարել՝ չի նշանակում նրա տեղը այլ ահաբեկիչների բերել. Սիրիայի ԱԳՆ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք զինվորականը նշանակվել է Սիրիայում գործող զինյալ խմբավորման հրամանատար | Ռազմ.info

  3. Pingback: ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր ներկայությունը․ Ստոլտենբերգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *