Այսօր՝ օգոստոսի 24-ին, Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՌԴ ավիախմբի ուղղաթիռները ներգրավվել են բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվող վարժանքներին: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ուղղաթիռների օդաչուները Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում սովորելու են լեռնային վայրերում պայմանական հակառակորդի թիրախների խոցման մեխանիզմները: Վարժանքներին ներգրավված են Մի-24Պ հարվածային և Մի-8Պ բեռնատար ուղղաթիռներ և անձնակազմերը:
Օդաչուները անցկացնելու են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախներին հրթիռային և հրանոթային հարվածներ, ինչպես նաև ռազմական ավտոշարասյան, դեսանտի օդային քողարկման վարժանքներ: Ուղղաթիռները ռումբեր են նետելու պայմանական հակառակորդի շարժվող և անշարժ օբյեկտների վրա:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող վարժանքներ էին սկսել Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում:
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները վարժանքներ են արել | Ռազմ.info