Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող վարժանքներ է սկսել Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

102-րդա ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքներ են անում «Կամխուդ» զորավարժարանում. Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի
Վարժանքներին ներգրավված է շուրջ 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ բանակային և անօդաչու ավիացիա: Հետախույզների գործողություններին հրամանատարությունը կհետևի «Տախիոն» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Հետախույզները գործնականում կկիրառեն կրակային, մարտավարական և հատուկ պատրաստության գիտելիքները: Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմամբ, թաքնված տեղաշարժով և անաղմուկ կրակող հատուկ հրաձգային զենքերով լեռնային, օդային և ջրային խոչընդոտների հաղթահարմանը:
Զորավարժության փուլերից մեկի ընթացքում կմշակվի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8 ուղղաթիռներով հետախուզական խմբերի տեղափոխումը դեպի անծանոթ տեղանք՝ պայմանական հակառակորդի թիկունք: Այնտեղ հետախույզները, կհանձեն ինժեներական նորմատիվներ պայմանական օբյեկտի պայթունի պայմաններում, ինչպես նաև շարժվող թիրախների ոչնչացման կրակային առաջադրանքներ:
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները սովորում են «խոցել հակառակորդին» լեռներում | Ռազմ.info