Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Իրանում պաշտոնապես ներկայացրել են սեփական արտադրության «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ): «Բավար-373»-ը արերոդինամիկ թիրախները և բալիստիկ հրթիռները որսում է միջին և մեծ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է իրանական «Alalam» լրատվակայքը, որը տրամադրել է նաև արարողության տեսանյութը:

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանական կողմը մանրամասներ չի տրամադրում ՀՕՊ համակարգերի մասին: Միայն հայտնի է, որ համալիրի ռադարային համակարգը իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին: Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին: Սակայն, չնայած հայտարարություններին, Իրանը դեռևս շարունակում է ՀՕՍ-300-ներ գնել Ռուսաստանից:

Նշենք, որ «Բավար-373» ԶՀՀ-ների արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն նմերկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Խնդիրն այն էր, որ Իրանը այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել գնել Ռուսաստանից:

Արդեն 2014-ին իրանական աղբյուրները հայտնում էին, որ ՀՕՊ համակարգը պատրաստ կլինի շահագործման 2015-ի մարտից, սակայն համակարգը ներկայացվում էմիայն այժմ՝ 2016-ի օգոստոսին:

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Նշենք, որ Իրանը Ռուսաստանի հետ Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի մատակարարման պայմանագիր էին կքնել 2007-ին: Այդ պայմանագրով նախատեսվում էր, որ Ռուսաստանը 800 մլն դոլարի գնով իր արտադրության համակարգերի 5 դիվիզիոնային լրակազմ է մատակարարելու Իրանին: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից:

Հետագայում՝ 2015-ի ապրիլին, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը: Արդեն 2016-ի օգոստոսին ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը Իրանին փոխանցել է պայմանագրով նախատեսված Ս-300-ների կեսը:

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Ս-300ՊՄՈՒ-2

Ս-300ՊՄՈՒ-2

2 responses to “Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

  1. Pingback: Իրանը չի զգում Ս-400 ԶՀՀ գնման անհրաժեշտություն. Իրանի ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ն շուտով կհանձնվի շահագործման | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *