Օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈւ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈւ զորամասերում ուսումնական նոր փուլի շրջանակում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, ստորաբաժանումները մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերելու վարժանքներ:
Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Կատարելագործվում են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է ստորաբաժանումների մարտունակությունը:
Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info