Օգոստոսի 19-ին՝ պահակային ծառայության հերթափոխի ժամանակ, անգիտակից վիճակում է հայտնաբերվել Վրաստանի ԶՈւ զինծառայող, շարքային Մերաբ Ճաճիաշվիլին, որը տեղափոխվել է Քութայիս քաղաքի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ նախնական փորձաքննության՝ զինվորի մարմնի վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ որպես մահվան պատճառ նշվում է ուղեղում արյան զեղումը:
Նշենք, որ Ճաճիաշվիլին Վրաստանի բանակ էր զորակոչվել 2016-ի հունիսին և ծառայության էր անցել Քութայիսում գտնվող Վրաստանի ԶՈւ լոգիստիկ ապահովման բազայում: Դեպքի առթիվ Վրաստանի ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածուվ, այն է անզգուշաբար մահ պատճառել:
Razm.info-ի տվյալներով՝ սա Վրացական բանակում 2016-ին գրանցված մահվան 5-րդ դեպքն է:
Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան