Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Թուրքիային զգուշացրել է ՆԱՏՕ-ին չներքաշել Սիրիայի հակամարտության մեջ:
Ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մալիկին ասել է. «Սիրիական ինքնաթիռներով Թուրքիայի տարածքը ռմբակոծելու լուրերը հեքիաթներ են: Եթե նույնիսկ այդպիսի բան պատահել է, այդ պատմություները չափազանցված են: Կարիք չկա դա որպես պատրվակօգտագործել պատերազմի համար և ՆԱՏՕ-ի նման կազմակերպությանը ներգրավել Թուրքիայի պաշտպանության համար: Թուրքիային վտանգ չի սպառնում: Սիրիայի ժողովրդի փոխարեն հակամարտության պատասխանատվությունը իր վրա վերցնելով, կարելի է ասել որ Թուրքիան մեծամտություն է անում և փորձում է պարտադրել իր սեփական լուծումը: Այս պատճառով միջազգային հանրությունը պետք է Թուրքիային ագելի միջամտելուն»:
Հիշեցնենք, որ Մալիկին Մոսկվա է ժամանել Ռուսաստանի հետ 4.2 մլրդ դոլարի սպառազինության գնման գործարք կնքելու համար: