Սիրիայի օդուժը պատերազմի սկզբից առաջին անգամ հարվածել է քրդերի դիրքերին Հասեքեում

Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատարությունը հայտնում է, որ 2011 թ. սկսված սիրիական պատերազմի ընթացքում կառավարական օդուժը առաջին անգամ օգոստոսի 18-ին ռմբակոծել է Հասեքեում քրդերի դիրքերը: Ներկայումս կառավարական ուժերի և քրդերի բախումները շարունակվում են: Այս մասին հայտնում է քրդական ANF News գործակալությունը՝ փոխանցելով YPG մամուլի խոսնակ Ռեդուր Խելիլի հայտարարությունը:

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

Օգոստոսի 19-ին քրդական աղբյուրը հայտնում է, որ բախումները դեռ շարունակվում են, և որ օդային հարձակումների հետևանքով 6 քաղաքացիական է զոհվել: Reuters-ը նույնպես փոխանցում է YPG-ի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջինս մանրամասնում է, որ կառավարական ուժերը Հասեքեն նաև հրետանակոծում են:

Միևնույն ժամանակ ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է լիբանանյան «ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդումը, համաձայն որի, կառավարական ուժերը գործողությունները սկսել են ի պատասխան նրա, որ քրդական ուժերը բռնություն և քաղաքական ճնշում են գործադրել տեղում մնացած կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ:

Քրդերը պահանջել են, որպեսզի կենտրոնական իշխանությունների զինվորական կայազորը և իշխող ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչները լքեն Հասեքեն: Կառավարությունն իր հերթին դա, ինչպես նաև այդ շրջանում ինքնավարություն հիմնելու քրդերի ցանկությունները և դրանց ուղղված քայլերը համարում է ոտնձգություն իր ինքնիշխանությանը: Այսօր «ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ քրդական ուժերը կառավարության 10 զինծառայող են գերի վերցրել և ամրապնդել իրենց դիրքերը Հասեքեում:

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Հիշեցնենք, որ 2011 թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայի կառավարությունը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, առաջին անգամ գործարքի գնաց երկրի հյուսիսային շրջաններում ապրող քրդական ուժերի հետ: Մասնավորապես արդեն 2012-13 թթ. կառավարական ուժերը ետ քաշվեցին այդ շրջաններից՝ պաշտպանությունը թողնելով քրդական զինված խմբավորումներին: Հիմնական խնդիրը կառավարական ուժերի սակավ ռեսուրսներն էին, ինչի պատճառով վերջիններս չէին կարող ողջ ճակատով կռվել տարբեր զինյալ, ահաբեկչական խմբավորումների դեմ:

Հասեքեն, Քոբանին և նրանց հարող շրջանները 2014 թ.-ից անցել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ: Սակայն 2015 թ. քրդական ուժերը կարողանում են ազատագրել այդ շրջանները՝ միևնույն ժամանակ առաջ քաշելով իրենց հսկողության տակ գտնվող շրջաններում ֆեդերատիվ ինքնավարություն հռչակելու գաղափարը: Քրդերի նման ցանկությունը ներկայումս կառավարական ուժերի և նրանց միջև ծագած հակասությունների հիմնական աղբյուրն է:

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի բախումներ Հասեքեում. Օգոստոս 2016 թ.

One response to “Սիրիայի օդուժը պատերազմի սկզբից առաջին անգամ հարվածել է քրդերի դիրքերին Հասեքեում

  1. Pingback: Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և քրդերի բախումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *