Ռուսաստանն ու Իրաքը 4.2 մլրդ դոլարի գործարք են կնքել

Ռուսաստանի և Իրաքի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Նուրի ալ-Մալիկին 4,2 մլրդ դոլարի զենք և զինամթերքի գնման աննախադեպ գործարք են կնքել: Ըստ որոշ տեղեկությունների` գործարքի մեջ ներառված են Մի-28 30 ուղղաթիռ և Պանցիր-Ս1 երկիր-երկինք հրթիռային 42 համակարգ:

Վարչապետների համատեղ հայտարարությունում ասվում է, որ «Պատվիրակության անդամները ծանոթացել են ռուսական զինամթերքի արտադրության հետ, Ռոսօբորոնէքսպորտի հետ քննարկել տեխնիկական, կոմերցիոն առաջարկները և ստորագրել են 4.2 միլիարդ դոլարի պայմանագիր»:

Շաբաթվա սկզբում Մալիկին հայտարարել է, թե չի ցանկանում, որ Իրաքը լինի ինչ-որ մեկի (զինամթերքի) մենաշնորհի մասնիկը: «Մենք ԱՄՆ-ի և Իրանի հետ լավ հարաբերություներ ունենք: Մենք չենք ցանկանում ապրել մշտական հակամարտությամբ շրջապատված: Մենք զենքի գնումները անում ենք` ըստ մեր կարիքների»:

Այժմ քննարկումները շարունակվում են հետագայում Միգ-29 կործանիչներ, ծանր զրահատեխնիկա և այլ զենքերի գնումների համար:

Բանակցությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Իրաքի գործող պաշտպանության նախարար Սադուն ալ-Դուլաիմին ժամանել է Ռուսաստան. հանդիպումներ են եղել նաև հուլիսին և օգոստոսին:

Սադամ Հուսեյնի կառավարության օրոք Ռուսաստանը Իրաքի զինամթերքի հիմնական սպասարկողն էր, հիմա այն կդառնա երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

One response to “Ռուսաստանն ու Իրաքը 4.2 մլրդ դոլարի գործարք են կնքել

  1. Pingback: Իրաքի վարչապետը Թուրքիային կոչ է անում ՆԱՏՕ-ն չներգրավել սիրիական հակամարտության մեջ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *