Օգոստոսի 16-ին Հայաստանում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ռուսաստանյան «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը տեղեկություն հրապարակեց, որ, ամենայն հավանակությամբ, ՀՀ ԶՈւ 4-րդ ԲԿ-ն և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան կմտնեն Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ: Այս մասին նշվում է ռուսաստանյան պաշտոնաթերթի կայքում:
Օգոստոսի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովն իր հերթին հայտնել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը մոտ են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկմանն և ստորագրմանը: Սակայն նա որևէ մանրամասն չէր հայտնել:
Հիշեցնենք՝ դեռևս 2016-ի հուլիսին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Այդ հանդիպման շրջանականերում նախատեսվում էր ստորագրել համաձայնագիրը, սակայն դրա մասին որևէ տեղեկություն այնուհետև չհաղորդվեց:
Հիմնական խնդիրներից մեկը մշտապես եղել է Թուրքիայի հետ սահմանին տեղակայված ռուսաստանյան և հայաստանյան ստորաբաժանումների միջև համագործակցության խորացումը, համատեղ գործողությունների կոոորդինացումն է: Այդ նպատակով ստեղծվել է ընդհանուր հրամանատարարություն՝ որպես կոորդինացնող մարմին և մշտապես անցկացվել են համատեղ զորավարժություններ:
2005-2016 թթ. խմբավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միքայել (Միխայիլ) Գրիգորյանը, իսկ 2016 թ. հուլիսից այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները հիմնականում Նախիջևանի հետ սահմանին են տեղակայված: Սակայն դեռևս որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել այս տեղեկությունը, որի իսկությունը չի պնդում նաև ինքը ռուսաստանյան պաշտոնաթերթը:
Pingback: Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ մտնում են ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ | Ռազմ.info