Ադրբեջանցի դիպուկահարները հերթական անգամ խախտել են հրադադարը, որի հետևանքով հայ զինվոր է սպանվել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության Բանակի Լրատվության և քարոզչության բաժինը, որի տարածած հայտարարությունը տեղարդրում ենք:
Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: