«Ասպար արմսը» զենքի արտադրության-նորոգման արտոնագիր է ստացել

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայաստանի կառավարությունն իր որոշումներից մեկով հայաստանյան «Ասպար արմս» ընկերությանը «Զենքի / քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում / արտադրության» արտոնագիր է տվել՝ երեք տարով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան

Հայաստանյան ընկերությունը մինչ այս ուներ զենքի արտադրության արտոնագիր և զբաղվում էր հրազենի մշակումներով ու արտադրությամբ: Ընկերության արտադրանքը մատակարարվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը (մանրամասն ստորև):

Արտոնագրերի տարբերությունը հասկանալու համար կարելի է կողք կողքի համեմատել դրանց անվանումները.

2007 (գործում է մինչև 2020) 2016
«Զենքի արտադրության» արտոնագիր «Զենքի / քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում / արտադրության» արտոնագիր

Ինչ վերաբերում է զենքի արտադրության արտոնագրին (լիցենզիա), ապա «Ասպար արմս» ընկերությունն այն ստացել է դեռևս 2007-ին՝ 3 տարով: ՀՀ կառավարությունն այդ արտոնագրի գործողության ժամկետը հինգական տարով երկարացրել է 2010 և 2015 թվականներին (արտոնագրի ժամկետը փաստացի մինչև 2020 թվականն է):

Հենց ՀՀ կառավարության 2015թ. որոշման հիմնավորումից հայտնի է դարձել հետևյալը. «…ընկերությունը 2012 թվականից առ այսօր (2015 հոկտեմբեր – Razm.info) կատարել է մարտական զենքի արտադրության 83500.0 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ»:

Ինչ վերաբերում է ընկերության արտադրանքին, ապա «Ասպար արմսը», ըստ պաշտոնական կայքի, արտադրում-արդիականացնում է դիպուկահար հրացաններ: 2016թ. հունիսին ընկերությունը նշել է գործունեության տասը տարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *