ԱՄՆ Հեռանկարային մշակումների վարչությունը (DARPA) ավարտել է Northrop Grumman RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օդում լիցաքավորման փորձարկումները: Այդ մասին հայտնում է ռուսական lenta.ru-ն` հղում կատարելով Flightglobal-ին:
Վերջինիս տվյալներով` նախատեսված 9 փորձարկումից 2-ն է հաջողվել: Միևնույն ժամանակ սարքերը վառելանյութի փոխանցման համար ոչ մի անգամ չեն միակցվել: Նրանց ծայրակցումը բարեհաջող կերպով իրականացվել է միայն գետնի վրա եղած ժամանակ:
Չնայած այդ հանգամանքին` DARPA-ի մասնագետները գտնում են, որ լիցքավորումը բարեհաջող կարող է ընթանալ հինգից երեքի դեպքում: Նման ցածր ցուցանիշը նրանք բացատրում են 13,4 կմ բարձրության վրա ԱԹՍ-ների խուսանավման փոքր հնարավորություններով:
Ինչպես նշում է Flightglobal-ը, ԱԹՍ-ների օդային լիցքավումն իրականացվում է ստանդարտ կաշեփողով: Միայն թե, ի տարբերություն ղեկավարվող ինքնաթիռների, անօդաչու լիցքավորող սարքը գտնվում է ինքնաթիռի ներքևում: Գործնականում առայժմ նախատեսված չէ իրականացնել ԱԹՍ-ների օդային լիցքավորումը:
DARPA-ի մասնագետներն ԱԹՍ-ների փորձարկման պատրաստական աշխատանքներն իրականացրել են F/A-18 Hornet կործանիչների վրա: Հետագայում նախատեսված է լիցքավորման փորձարկումներն իրականացնել Northrop Grumman ընկերության X-47 ԱԹՍ-ների վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր Boeing ընկերության արտադրության ջրածնային վառելիքով աշխատող Phantom Eye նոր ԱԹՍ-ի օդում լիցքավորելու ծրագրերի մասին: