Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հատուկջոկատայինները Սանկտ Պետերբուրգում Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գործունեություն ծավալած անձանց ձերբակալման գործողություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ փոխանցելով ԱԴԾ մամուլի ծառայությունից և ականատեսներից ստացած տեղեկությունները:
Պետերբուրգի Կիրովսկի շրջանի շենքերից մեկում իրականացվող գործողության ընթացքում ականատեսները գրել են նաև պայթյունների մասին:
Հատուկ նշանակության գործողություններն ուղղված են Հյուսիսային Կովկասում անօրինական զինված խմբավորումների անդամների ձերբակալմանը, որոնք հետախուզման մեջ են գտնվում:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ 2015-ին ԱԴԾ-ի պեը հայտնել էր, որ Ռուսաստանի համար հիմնական ահաբեկչական վտանգը շարունակում են ներկայացնել հյուսիսային Կովկասի անօրինական զինված խմբավորումները:
«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ ՌԴ ԱԴԾ հատուկջոկատայինները այսօր՝ օգոստոսի 17-ին, Պետերբուրգում արդեն կարողացել են ձերբակալել Հյուսիսային Կովկասից դուրս եկած ահաբեկիչների:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info