Ջրհեղեղ Դերբենտի շրջանում

Դաղստանի Դերբենտի շրջանում տեղատարափ անձրևների պատճառով սկսած ջրհեղեղի հետևանքով յոթ մարդ է զոհվել: Ջուրը լցվել է շրջանի ութ փողոցների 320 տների նկուղներն ու ներքնահարկերը: Ջրհեղեղի շրջանում հայտնվել է ընդհանուր առմամբ հազարից ավելի մարդ, այդ թվում՝ 270 երեխա: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ տեղեկատվական վարչությունից:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են Դերբետնում արտակարգ դրություն մտցնելու մասին: Ներկայումս որոնողափրկարարական և վերականգնողական աշխատանքներ են տարվում: Ջրհեղեղի հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումներին ներգրավված է 357 մարդ և 60 միավոր տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *