Մեկնարկել է «Մաքուր երկինք-2012» զորավարժությունների ակտիվ փուլը

Հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «Մաքուր երկինք-2012» զորավարժությունների ակտիվ փուլը: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ՌՕՈՒ պաշտոնական ներկայացուցիչ՝ փոխգնդապետ Վլադիմիր Դերյաբինը:
Նշենք, որ Հավաքական անվտանգության՝ Կենտրոնական Ասիայի երկրների ռազմաօդային ուժերի՝ «Մաքուր երկինք-2012» զորավարժությունները անց են կացվում հոկտեմբերի 5-16-ը Ղազախստանի, Տաջիսկտանի և Ղրղըզստանի տարածքում:

Դերյաբինի խոսքով՝ ռուսական ՌՕՈՒ-երը զորավարժություններին կմասնակցեն ՄիԳ-31 կործանիչներով և Ա-50 ռադիոտեղորոշման ինքնաթիռներով, որոնք կգործեն Ղրղըզստանի տարածքում տեղակայված ռուսական Կանտ ռազմաբազայից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *