Երևանում են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարները, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետը, Տաջիկստանի պաշտպանության նախարարի տեղակալը:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Առավել վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ վաղը՝ օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Անդամ երկրների ԶՈւ հրամկազմի ներկայացուցիչներից բացի, նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջանում էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *