Նյու Յորք Թայմսը հայտնում է, որ Միացյալ Նախահանգները 150 տարբեր մասնագետներից բաղկացած խումբ է գաղտնի ուղարկել Հորդանան:
Նրանք Հորդանանի զինվորականներին պետք է օգնեն Սիրիայի փախստականերին սնունդով ապահովելու, Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության կորստի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև բախումների տարածմանը պատրաստ լինելու գործում:
Խումբը տեղակայված է Ամանի հյուսիսում գտնվող Հորդանանի զինվորական ուսումնական կենտրոնում, իսկ ղեկավարը ամերիկյան բանակի բարձրաստիճան սպա է: Ներկայումս նրանք մեծամասամբ զբաղվում են Հորդանանում գտնվող մոտ 180.000 սիրիացի փախստականերին օգնություն ցուցաբերելով:
Այս ստորաբաժանումը պատրաստվում է նաև Հորդանանին պաշտպանել թուրք-սիրիական սահմանային բախումներից: Քննարկվել է Հորդանանի զորքերի կողմից Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը և ԱՄՆ-ի քաղաքական, գուցե նաև նյութական աջակցությամբ: Բուֆերային գոտու ստեղծումը առայժմ մնում է որպես հնարավոր, բայց ոչ առաջնային տարբերակ:
Պենտագոնի պաշտոնյաները և ԱՄՆ-ում Հորդանանի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: