Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 10 հոկտեմբերի

ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի և օպերատիվ շտաբի որոշմամբ հոկտեմբերի 1-ից Հյուսիսային Կովկասում հատուկ գործողությունների իրականացման գործում ներգրավվել են նաև բանակային ստորաբաժանումներ:

Նրանք առաջնորդվում են գործողությունների առանձին պլանով, սակայն սերտորեն համագործակցում են ՆԳՆ և Անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ:

Դաղստանի Բույնակի շրջանում զինվորականների ներգրավմամբ զինյալների արգելափակման և վնասազերծման առաջին հատուկ գործողության ժամանակ պայմանագրային 4 զինծառայող է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:

Չեչնիայում զինյալների դեմ պայքարում զինվորականների ներգրավման մասին սեպտեմբերին գրել էր «Независимая газета» ռուսական թերթը: Պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պոպովը, ով զբաղվում է Հյուսիսային Կովկասի խնդիրների ուսումնասիրությամբ, թերթին հայտնել էր, որ զինյալների ակտիվացումը ու իրավապահների սպանության դեպքերի աճը վկայում է, որ պայքարը Կովկասում շարունակվում է, և դատելով իրավիճակից՝ ավարտը դեռ մոտ չէ:

Նշենք, որ բանակային ստորաբաժանումները, որպես Միացյալ զորամիավորումներ, վերջին անգամ Դաղստան և Չեչնիա են ուղարկվել 1999 թվականին: 2006 թվականից դրանք աստիճանաբար դուրս բերվեցին, իսկ հատուկ միջոցառումների իրականացումն ստանձնեց ՌԴ ՆԳՆ-ն:

Մինչև 2009 թվականը տարածաշրջանում գործել են նաև ՌԴ հատուկ նշանակության «Запад» և «Восток» ջոկատները, որոնք լուծարվել են 2009-ին:

One response to “Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 10 հոկտեմբերի

  1. Pingback: Հյուսիսային Կովկասում իրականացվող հակաահաբեկչական միջոցառումներին զինված ուժերը չեն մասնակցում. Ալեքսանդր Խլոպոնին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *