Ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով երեկ՝ օգոստոսի 14-ին ձերբակալվել է Մուշ նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Օսման Նուրի Չեվիքը (Osman Nuri Çevik): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Գնդապետ Չեվիքը առավել վաղ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Օգոստոսի 14-ին թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները նրան ձերբակալել են Էսքիշեհիրի գյուղերից մեկում:

Դատարանի որոշմամբ Օսման Չեվիքի նկատմամբ իբրև խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը: Նշենք, որ գնդապետ Օսմանը մինչ ռազմակն հեղաշրջման փորձը համարվում էր Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ առավել հաջող պայքարող նահանգային ժանդարմերիաներից մեկի հրամանատարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Սակայն այնուհետև ձերբակալված բարձրաստիճան զինվորականների թիվն աճել է: Ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում գնդապետները:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

2015-ին Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը և նահանգապետը ներկայացնում են PKK-ի դեմ պայքարում գրանցած հաջողությունները

2015-ին Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը և նահանգապետը ներկայացնում են PKK-ի դեմ պայքարում գրանցած հաջողությունները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *