Երեկ՝ օգոստոսի 14-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այցն ավարտվելու է այսօր՝ օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում են ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների կայքերում:
Այցի ընթացքում քննարկվել են երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն
«Ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առջև կանգնած խնդիրներին, ապա մեր այսօրվա և վաղվա աշխատանքներում (օգոստոսի 14-15-ին – Razm.info) մենք կփորձենք կանխատեսել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող բոլոր հարցերը, որոնց շուրջ Դուք (Իլհամ Ալիևը) պայմանավորվել էիք ՌԴ նախագահ Պուտինի հետ»,– մեջբերել է նախարար Շոյգուն
Նշենք, որ Օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել էր, որ ռուսաստանյան և ադրբեջանական կողմերը Բաքվում կկառուցեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն:
Նշենք նաև, որ օգոստոսի 12-ին աշխատանքային այցով ՌԴ էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Հայտնի է միայն այն, որ օգոստոսի 13-ին՝ այցից մեկ օր անց, նախարարը «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցույթի փակման արարողությանը:

ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները՝ օգոստոսի 12-13 այցի ժամանակ
«Միջազգային բանակային խաղեր-2016» մրցույթի եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար օգոստոսի 13-ին ՌԴ էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Pingback: Երևանում են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info