Ադրբեջանի զինդատախազությունը զբաղվում է մարդկանց օրգանների վաճառքով. մահացած զինծառայողի հարազատներ

Անհասկանալի հանգամանքներում մահացած ադրբեջանցի զինծառայող Իսմայիլ Իբաևի ծնողները երեքշաբթի մամուլի ասուլիս են հրավիրել:

Իսմայիլ Իբաևը զորակոչվել է 2012 թվականի ապրիլին և ծառայել Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի զորմասերից մեկում: Հուլիսի 31-ին Իբաևը ծառայողական զենքով կրակել է իր գլխին և մահացել:
Ըստ Turan գործակալության` զինծառայողի հարազատները պնդում են, որ իրենց որդուն սպանել են նրա օրգանները վաճառելու նպատակով: Ըստ Իբաևի հարազատների՝ Նախիջևանի զինդատախազությունը մահացած զինվորի օրգանները վաճառել է Իրանին:

Ծնողների խոսքերով՝ չնայած դեպքից երկու ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն մինչ օրս իրենց չեն հանձնել որդու գլուխը:

Իբաևի ծնողները մեղադրել են դատախազ Խանլար Վելիևին, ով օբյեկտիվ քննություն չի անցկացրել: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ քրեական գործը մինչ օրս Նախիջևանից չի փոխանցվել Ադրբեջանի զինդատախազություն:

Գործի նման ընթացքի համար նրանք մեղադրում են նաև այն զորամասի ղեկավարությանը, որտեղ ծառայել է Իբաևը, ինչպես նաև դիահերձումն իրականացրած փորձագետներին: Նշենք, որ ավելի վաղ Նախիջևանի զինդատախազությունն ու Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էին այդ մեղադրանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *