Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարները:
Այսօր պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարության հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին: