Ղազախստանում կառուցվում է առաջին ռազմական նավահանգիստը

Ղազախստանում ավարտին են մոտենում երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համար առաջին ռազմական նավահանգստի կառուցման աշխատանքները: Կասպից ծովի ափին՝ Ակտաու քաղաքի առևտրային նավահանգստի տարածքում տեղակայված նավահանգիստը նախատեսվում է շահագործման հանձնել 2016-ի հոկտեմբերին: 

Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտնում է ղազախստանյան պետական Inform.kz գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:

Ղազախստանում ավարտվում են առաջին ռազմական նավահանգստի կուռուցման աշխատանքները

Ղազախստանում ավարտվում են առաջին ռազմական նավահանգստի կառուցման աշխատանքները

Ռազմական նավահանգստի կառուցման աշխատանքները սկսվել են այս տարվա փետրվարին: Նավահանգստի համար հատկացվել է 1,2 հեկտար տարածք Ակտաու քաղաքի նավահանգստում: Կառուցումը իրականացնում է ղազախստանյան «Ռազմական շինարարություն» («Әскери-Құрылыс») բաժնետիրական ընկերությունը:

Այժմ Ղազախստանի ԶՈւ ռազմածովային ուժերի ռազմանավերը տեղակայված են Կասպից ծովի ափին գտնվող Բաուտինո գյուղում և գտնվում են մոտ 140 կմ հեռավորության վրա ռազմածովային ուժերի ռազմաբազայից, ինչը դժվարություններ է առաջացնում Աքթաու քաղաքում ապրող զինծառայողների համար:

One response to “Ղազախստանում կառուցվում է առաջին ռազմական նավահանգիստը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *