Նախագահի հրամանագրով ԱԱԽ-ն աստիճանաբար վերածվելու է որոշում կայացնող մարմնի • «Տանկային բիաթլոն-2016». Հայաստանը չի անցել եզրափակիչ • Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվողներից երկուսը մեղավոր են ճանաչվել • Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի • Գնդապետ Դավիթ Մանուկյանը ներկայացվել է 2-րդ բանակային կորպուսի հրամկազմին • ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն • ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն • ՀՀ ՊՆ-ն ընդունել է ապրիլյան գործողություններին մասնակցած կամավորականներին • ԱՊՀ երկրները հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանում կստեղծեն • ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 6000 զինծառայող • ՀՀ ԶՈւ ջոկերի և հաշվարկների հրամանատարների հավաք-պարապմունքներ • 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են մեկամսյա ՌԷՊ վարժանքներ • Տանկային բիաթլոնի առաջին փուլի արդյունքները • Հայ տանկիստները ավարտել են իրենց ելույթը «Տանկային բիաթլոնի» երկրորդ փուլում • Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները • ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Նախագահի հրամանագրով ԱԱԽ-ն աստիճանաբար վերածվելու է որոշում կայացնող մարմնի • Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի • Գնդապետ Դավիթ Մանուկյանը ներկայացվել է 2-րդ բանակային կորպուսի հրամկազմին
• Օգոստոսի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային անվտանգության խորհրդին սահմանադրական մարմնի կարգավիճակ տվող հրամանագիր և կարգադրություն, որոնց համաձայն ստեղծվում ԱԱԽ քարտուղարություն, լուծարվում՝ «ԱԱԽ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:
• Oգոստոսի 10-ին, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող 3 ամբաստանյալների դատավճիռը. մեկը արդարացվել է, երկուսը մեղավոր են ճանաչվել:
• Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը և ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին: Նույն օրը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի
Օգոստոսի 8–10-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոններից մեկում զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:
Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարը, ԶՈւ հրամկազմը հյուրընկալել են ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին և մի շարք մարտիկների:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ապրիլյան գործողություններին մասնակցած կամավորականներին
Օգոստոսի 1-ից 5-ը ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի և հաշվարկների հրամանատարների հավաք-պարապմունքներ:
Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
• Հուլիսի 30-ից օգոստոսի 7-ը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ ՀՀ Զու տանկիստները: Առաջին փուլում՝ անհատական մրցույթում, երեք անձնակազմերի արդյունքների հանրագումարով Հայաստանը գրավել է 6-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ օգոստոսի 9-ին, մրցել են Ագոլայի, Ղրղզստանի և Չինաստանի հավաքականների հետ:
Օգոստոսի 9-ին, ՀՀ ԶՈւ տանկիստները ավարտեցին իրենց ելույթը Տանկային բիաթլոնի երկրորդ՝ «Էստաֆետա» փուլում: Հայաստանի հավաքականը իր ենթախմբում էստաֆետային մրցավազքը ավարտեց երկրորդ ադյունքով՝ զիջելով միայն Չինաստանի տանկիստներին: «Տանկային բիաթլոնի» երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլում հայկական անձնակազմերը էստաֆետային մրցույթում զբաղեցրել են 9-րդ տեղը՝ գրանցելով 2 ժամ 13 րոպե 55 վրկ և զրկվել եզրափակչի ուղեգրից։

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը
• Օգոստոսի 9-ից 12-ը ՌԴ Վոլժսկի քաղաքում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստի ընթացքում կողմերը հավանություն են տվել ԱՊՀ երկրների ԶՈւ հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման կազմավորմանը:
• Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում կմեկնարկի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա` այդ թվում նաևՀայաստանից:
• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկամսյա գործնական պարապմունքներ կանցկացնեն, որի ընթացքում կփորձարկեն նաև «Ինֆաունա» ՌԷՊ համակարգը:
Տարածաշրջանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info