Ռուսաստանում հայտնաբերվել է «ԻՊ ուղեցույց» անունով խոշոր ինտերնետ-համայնք

ՌԴ անվտանգության դաշնային ուժերը, համագործակցելով ՆԳՆ հետ, հայտաբերել և չեզոքացրել են «Իսլամական պետության ուղեցույց» (Rohnamo ba sui davlati Islomi) միջազգային ինտերնետ-համայնքը, որը քարոզել է ԻՊ-ի գաղափարները և խմբավորման համար գումար հավաքել:

Համայնքի կազմում մտնում է 100 հազար անդամ՝ հիմնականում ՌԴ և ԱՊՀ այլ երկրներից, նաև Միջին Ասիայից: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ կայքը:

ԻՊ-ն գաղափարներ է տարածում համացանցով

ԻՊ-ն գաղափարներ է տարածում համացանցով

Օգոստոսի 10-ին ՌԴ Սվերդովի, Տյումենի, Չելյաբինի շրջաններում միասին անցկացվել է 27 խուզարկություն համայնքի անդամների բնակության հասցեներում: Հայտնաբերվել են ահաբեկիչների քարոզչական տեսանյութեր պարունակող համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ծայրահեղական գրականություն, բանկային քարտեր, ինչպես նաև զինապահեստ, այդ թվում՝ 3 ատրճանակ, 4 նռնակ, ավելի քան 500 գրամ պլաստիտ (պայթուցիկ նյութ), 1 կգ ընդհանուր զանգվածով 5 տրոտիլե պայթագլանիկ և էլեկտրոդներ: Տեսանյութը՝ ստորև:

Համայնքի ղեկավարի և 3 անդամի  դեմ դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչական խմբավորումների գործեության կազմակերպման և մասնակցության գծով:

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը հայտնել էր, որ հանցագործները ագրեսիվ գաղափարներ են տարածում համացանցով, և կարևոր է լուծել համացանցի անանունության և անվերահսկելիության խնդիրը: Ինչպես նաև նա ասել է, որ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ավելի քան 260 մարդու, ովքեր Ռուսաստանում և այլ երկրներում մասնակցում են ահաբեկչությունների պատրաստման:

Հիշեցնենք, որ վերջերս  Ինգուշեթիայում ձերբակալված երկու ԻՊ անդամներ նույնպես որոշել էին «Իսլամական պետության» շարքերն անցնել սոցիալական ցանցերի միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *