«Իսլամական պետությունը» սպառնացել է Իրանի կառավարությանը

Օգոստոսի 10-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որում Իրանում ոչնչացված և վիրավորված ահաբեկիչներին անվանել է «Սունի երիտասարդություն» և սպառնացել է Իրանի կառավարությանը:

Հայտարարության մեջ խմբավորումը Իրանի կառավարությանը որակում է ռաֆիդահ (հերետիկոս) և սպանված ահաբեկիչների ընտանիքներին իրենց որդիների համար խոստանում վրեժ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

Այս մասին հայտնում է «Ֆարս Նյուզ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում  «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 անդամ էր չեզոքացվել:

Խմբի մոտ հայտնաբերվել էին ապացույցներ նրանց հանցավոր գործունեության վերաբերյալ: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում ահաբեկչական խմբի ծավալած գործողություններից տուժել էր 60 իրանցի  (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև  Քրդստանի սունիներ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի է մոտեցել Իրանի սահմաններին, մասնավորապես այն Աֆղանստանում է՝  Պակիստանի հետ սահմանին մոտ, և ծրագրում է հարվածել Իրանին:

One response to “«Իսլամական պետությունը» սպառնացել է Իրանի կառավարությանը

  1. Pingback: Իրան դիվերսիոն նպատակներով ներխուժած 4 ահաբեկիչ է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *