Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով Թիմուր Ուրազաևին դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ՝ Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ամրապնդմանը:
Համաձայն հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info