Ռուսաստանը խոշոր զորավարժություն է անցկացնում երկրի հարավում, Սև ծովում

Օգոստոսի 11-ին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորավարժարաններում և Սև ծովում  մեկնարկել են լայնամասշտաբ հատուկ զորավարժություններ, որոնց արդյունքներով կգնահատվի «Կովկաս-2016» զորավարժությանը մասնակցող զորամիավորումների պատրաստվածության աստիճանը:

Զորավարժությանը ներգրավված են  2.500 զինծառայող և մոտ 350 միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի զորավարժություն

ՌԴ ԶՈւ սևծովյան նավատորմի զորավարժություն

Մինչև օգոստոսի 20 շարունակվող վարժանքների ընթացքում զինվորականները կամուրջներ կգցեն ջրային արգելքների վրա, կիրականացվեն ստորաբաժանումների պրակտիկ գորչծողություններ: Վարժանքներին ներգրավված են նաև երկաթուղիների, ավտոճանապարհային կամուրջների և ջրային արգելքների հաղթահարման համար կամուրջների անցկացման ապահովման ստորաբաժանումները:

Զորավարժության տարբեր փուլերում կմշակվեն նաև կենսաբանական միջոցների, ռադիացիոն և քիմիական վտանգավոր օբյեկտների վթարների հետևանքները չեզոքացման գործողություններ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Ավելի վաղ՝ մարտին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող զորամիավորումներում` այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազայում, շուրջ 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ անցկացվել էր ևս մեկ լայնամասշտաբ զորավարժություն:

Ավելացնենք, որ  2016-ի սեպտեմբերին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմում անցկացնելու է «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *