Նախագահի հրամանագրով ԱԱԽ-ն աստիճանաբար վերածվելու է որոշում կայացնող մարմնի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային անվտանգության խորհրդին սահմանադրական մարմնի կարգավիճակ տվող հրամանագիր և կարգադրություն, որոնց համաձայն ստեղծվում ԱԱԽ քարտուղարություն, լուծարվում՝ «ԱԱԽ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: Հրամանագիրը և կաարգադրությունը հրապարակվել են (1, 2) ՀՀ նախագահի կայքում:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ

Նախագահի հրամանագրում  նշվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ստեղծումն ուղղված է ԱԱԽ-ն խորհրդատվական մարմնից որոշում կայացնող մարմնի վերածելուն, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառելուն, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորելուն:

Հրամանագրում ընդգծվում է նաև 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը:

Եթե մինչ այս ՀՀ նախագահի աշխատակազմի uտորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ uույն կանոնադրության 17-ով կետով նախատեuվածների) գործում էին աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ, ապա նոր հրամանագրով ավելանում են «,ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարի» բառերը:

Սա նշանակում է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը չի գործելու աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ: Հրամանագրով հաստատվում է, որ քարտուղարության ղեկավարը գործելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ: Ավելացնենք, որ ԱԱԽ նախագահը ՀՀ նախագահն է:

Օգոստոսի 10-ին ստորագրված կարգադրությամբ որոշվել է՝

• Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

• ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և ԱԱԽ քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնել ԱԱԽ քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ ՀՀ Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին:

• ՀՀ կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:

Հրամանագիրը և կարգադրությունն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

One response to “Նախագահի հրամանագրով ԱԱԽ-ն աստիճանաբար վերածվելու է որոշում կայացնող մարմնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *