Իսրայելը կազմավորում է արագ և շարժունակ հրետանային միավորներ

Իսրայելը ստեղծել է նոր հրետանային բրիգադ, որը համալրված է կարճ տարածությունների վրա հակառակորդի թիրախները «ցամաք-ցամաք» տիպի կառավարվող հրթիռներով խոցելու ունակ կայանքերով: Բրիգադի ստեղծումը Իսրայելի հրետանային ստորաբաժանումների նոր մարտավարական հայեցակարգի կիրառման առաջին քայլն է: 

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

M270 ՀԿՌՀ

M270 ՀԿՌՀ

Օգոստոսի 2-ին 2016-ի սկզբին կազմավորված «Կրակի Բոց» հրետանային բրիգադի հրամանատար, գնդապետ Րամի Հաբուդրահամը նշել է, որ վերջին ամիսներին նրանք մարզվել են «հետախուզամարտական հայեցակարգ»-ը կիրառելու համար: Բրիգադը ձևավորվել է դաշտային հրետանու ուսումնարանի անձնակազմի հիմքի վրա՝ Իսրայելի կենտրոնական մասում տեղակայված «Շիվթա» ուսումնական բազայի տարածքում:

Իսրայելի ՊԲ ցամաքային զորքերի հրամանատարությունը զարգացրել է հրետանային կորպուսների արագ և անկախ «ցամաք-ցամաք» տիպի հարվածներ հասցնելու կարողությունը: Նախագծվել են մեթոդներ ասիմետրիկ սպառնալիքների համար, ինչպիսիք են քաղաքացիակաների մեջ թաքնվող զինյալները:

Ի լրումն հաուբիցյան հաշվարկների, բրիգադի սպառազինությունում կան իսրայելական արտադրության Romah կառավարվող հրթիռներով սպառազինված ամերիկյան արտադրության M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և իսրայելական ռազմարդյունաբերական  RAFAEL ընկերության արտադրության Spike հակատանկային հրթիռային համալիր:

Romah հրթիռները ունեն 35 կմ խոցման  հեռահարություն՝ խոցման ճշգրտությունը 10 մետր, իսկ մարտագլխիկը կշռում է 20 կգ: M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի սպառազինությունում առկա Romah հրթիռների տրամաչափը 227 մմ է: 

Բրիգադը ունի իր հետախուզական ստորաբաժանումը, որը հագեցած է կրակի արձակման օջախը հայտնաբերող ռադարներով:  Սա հրետանային ստորաբաժանումներին թույլ է տալիս ավելի արագ պարզել հակառակորդի դիրքը, կրակելուց հետո արագորեն փոխել դիրքը և խուսափել թիրախավորվելուց:

Բրիգադը մարզվում է նաև լայնամասշտաբ գործողությունների ժամանակ հակառակորդի տարածքում գտնվող ցամաքային զորքերին օգնական կրակի ապահովման և հակառակորդի թիրախներին «փոքր և ճշգրիտ հարվածներ» հասցնելու համար:

Շիվթա ուսումնական բազան

One response to “Իսրայելը կազմավորում է արագ և շարժունակ հրետանային միավորներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *