Օգոստոսի 15–20-ը Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի նավերը հրթիռահրետանային ուժերի ներգրավմամբ կրակային զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովի հարավարևմտյան շրջանում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Վարժանքներում ներգրավված են լինելու նավատորմիղի «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, ինչպես նաև «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը:
Զորավարժության հիմնական նպատակն է ստուգել Կասպյան նավատորմիղի հնարավորությունները և գործունեությունը ճգնաժամային իրավիճակներում:
Մասնավորապես զորավարժության ընթացքում նախատեսվում է իրականացնել կրակային վարժանքներ, պայմանական հակառակորդի օդային հարձակման կանխում, ինչպես նաև դիվերսանտների դեմ պայքարում պաշտպանական մեխանիզմների մշակում:
Հիշեցնենք, որ հենց Կասպյան նավատորմիղի «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ» , «Ուգլիչ» , «Վելիկիյ Ուստյուգ» ռազմանավերն էին 2015-ի հոկտեմբերին 26 հրթիռ են արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում | Ռազմ.info