Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, հոկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) կայանալիք՝ Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 9-ին Բելգիայի Թագավորություն է մեկնել պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի, ինչպես նաև Եվրամիության և Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *