Օգոստոսի 1-ից 5-ը ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի և հաշվարկների հրամանատարների հավաք-պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավաքի նպատակը տեսական և գործնական ստուգողական պարապմունքների միջոցով սերժանտների մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդումը ու պատրաստության մակարդակի բարձրացումը, գործնական հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև համատեղ խնդիրներ լուծելու կարողությունների զարգացումն է:
Հնգօրյա սերժանտական հավաք-պարապմունքների ավարտին կրտսեր հրամանատարները հանձնել են ստուգարքներ: