Զինյալները փորձել են ճեղքել Հալեպի շրջափակումը

Երեկ՝ օգոստոսի 7-ին, սիրիական 15 զինյալ խմբավորումների միավորումը ճեղքել է կառավարական ուժերի կողմից Հալեպի արևելյան մասի շրջափակումը և վերահսկողություն հաստատել Ռամուսահ շրջանում՝ հայտարարելով «Հալեպն ամբողջությամբ գրավելու գործողության մեկնարկի մասին»:

Այս մասին հաղորդում են Reuters և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները, սակայն Սիրիայի պետական «SANA» գործակալությունը հերքում է Հալեպի Ռամուսա շրջանը կորցնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Հալեպն ամբողջությամբ գրավելու մասին հայտարարել են «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման, այդ թվում՝ «Ջեբհաթ Ֆաթթահ աշ-Շամ» (նախկինում՝ «ալ-Նուսրայի ճակատ») ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք շուրջ մեկ շաբաթ փորձում էին դուրս գալ շրջափակումից:

«ֆաթթահ Հալաբ» խմբավորման առաջնորդներից Աբու ալ-Հասսանեյնը հայտարարել էր, որ զինյալները լիակատար վերահսկողություն են հաստատել Ռամուսա շրջանում, սակայն կառավարական ուժերը սկսել են ակտիվ ավիահարվածներ հասցնել նրանց ուղղությամբ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, ընդդիմադիր «Սիրիական Կոալիցիա»-ն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ ապստամբները կարողացել են ճեղքել Հալեպի շրջափակումը, իսկ Ասադի ուժերը և նրանց սատարող Հեզբոլլահը ունեն մեծ քանակությամբ զոհեր:

Նշենք, որ նախկինում ևս եղել են պաշարումից դուրս գալու փորձեր, սակայն Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են կասեցնել: Մասնավորապես՝ օգոստոսի 4-ին, նախքան Հալեպի հարավում ահաբեկչական խմբավորումների գրոհի սկսվելը, Սիրայի կառավարական օդուժը դաշնակից ուժերի հետ համատեղ ավիահարվածներ  էին հասցրել խմբավորումների դիրքերին, որի արդյունքում զոհվել էր 15 ահաբեկիչ: Սրանից զատ, կառավարական ուժերը կարողացել էին ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի բլուր գրավել:

Սիրիայի կառավարական օդուժը զինյալների հարձակման փորձից հետո ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին:

2 responses to “Զինյալները փորձել են ճեղքել Հալեպի շրջափակումը

  1. Pingback: Հալեպում շարուանկվում են զինյալների և կառավարական ուժերի բախումները. ՌԴ ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Զինյալները ճեղքել են Հալեպի արևելյան հատվածների կառավարական ուժերի շրջափակումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *