ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին դիտարկում կանցկացվի հայ-ադրբեջանական շփման գծի Ակնայի (Աղդամ) հատվածում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական 1news.az լրատվականը:
Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և գրասենյակի աշխատակից Պիտեր Քին:
Ռազմինֆոն փորձեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ դիտարկման վերաբերյալ, սակայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակում այդ մասին որևէ հստակ տեղեկություն տրամադրել չկարողացան և առաջարկեցին հարցում ուղարկել Վիեննա: