Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակներում անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում ՀՀ ԶՈւ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Թարմացում. Վերջնական արդյունքերով մեր հավաքականը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է:
Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեի զինված ուժերի զինծառայողները:
Մրցույթի շրջանակներում հետաոխւյզները հաղթահարել են խոչընդոտներով լի «հետախույզի արահետը», վարակված տեղանքները, անցկացրել հրաձգություն, դանակով ոչնչացրել պայմանական հակառակորդին, իրականացրել երկաթուղային գծի պայմանական պայթեցում, մարտի դաշտից հանել վիրավորներին: