Անցկացվել են ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարության դաշտային վարժանքներ

ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունը վարժանքներ է անցկացնում

ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունը վարժանքներ է անցկացնում

Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունը

ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *