Սիրիական խմբավորումը պահանջում է փոխանակել ՌԴ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները

Սիրիական ահաբեկչական խմբավորումներից մեկը հայտնել է, որ օրերս խոցված ռուսաստանյան Մի-8 բեռնատար ուղղաթիռի անձնակազմի 5 անդամների մարմինները իր մոտ է և պահանջել է մարմինները փոխանակել Սիրիայի բանտերում գտնվող զինյալների հետ:

Պահանջը ներկայացվել է հայտարարության մեջ, որը ստորագրվել է «Բանտարկյալների գծով հիմնական ֆոնդ» խմբի անվան տակ: Վերջինս տեղեկատվական դաշտում հայտնվում է առաջին անգամ:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Օգոստոսի 1-ին Սիրիայում խոցված Մի-8 ուղղաթիռը: Լուսանկարը՝ Reuters-ի

Օգոստոսի 1-ին Սիրիայում խոցված Մի-8 ուղղաթիռը: Լուսանկարը՝ Reuters-ի

Նշված խմբավորումը պահանջում է ազատ արձակել Սիրիայի կառավարական ուժերի բանտերում գտնվող և Դամասկոսի շիայական «Հեզբոլահ» խմբավորման կողմից պահվող զինյալներին: Հայտարարության մեջ զինյալների անուններ և թվեր չեն նշվում:

Ահաբեկչական խմբավորման անդամները պահանջել են նաև «դադարեցնել իրեն վերահսկողության տակ գտնվող տարածքների պաշարումը և շրջափակումը Սիրիայի կառավարական բանակի և դաշնակիցների կողմից, ինչպես հումանիտար օգնություն հասցնել պաշարված տարածքներ»:

Հայտարարությանը կցվել են նույնականացման քարտեր, որոնք խմբավորման պնդմամբ, պատկանում են զոհված օդաչուներին: Սիրիան և Ռուսաստանը չեն մեկնաբանել լուրը:

Մինչ այժմ որևէ խմբավորում չի ստանձնել ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը: Տարածքում «Իսլամական պետությունը» ակտիվ չէ, սակայն այստեղ գործում են այլ իսլամիստական ծայրահեղական խմբավորումներ: ԶԼՄ-ներում շրջանառվում էր տեղեկություն, որ ուղղաթիռը խոցել էին «Ջեյշ ալ-Ֆաթհ» (Նախկինում՝ «Ջեբհադ ան-Նուսրա») ահաբեկչական խմբավորման զինյալները և գերի վերցրել օդաչուներից մեկին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, Սիրիայի Իդլիբ նահանգում խոցել էին Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի Մի-8 բեռնատար ուղղաթիռ: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող անձնակազմի 5 անդամները մահացել էին, սակայն շրջանառվում էր մեկի ողջ մնալու և գերեվարվելու վարկածը: Նշենք, որ հումանիտար օգնություն փոխանցելուց հետո ռուսաստանյան ուղղաթիռը Հալեպից վերադառնում էր Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազա:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսեց ավիահարվածներ հասցնել այդ երկրում կռվող ահաբեկիչներին։ Արդեն 2016 թվականի մարտի 15-ից ՌԴ ՊՆ-ն իր ուժերի հիմնական մասը հանեց Սիրիայից՝ նշելով, որ «իրենց առաջադրված խնդիրը կատարել են»։

One response to “Սիրիական խմբավորումը պահանջում է փոխանակել ՌԴ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *