Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է 1997թ. ծնված զինծառայող Վահան Վահեի Միքայելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: