Հուլիսի 15-16-ին Թուրքիայւոմ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մինչ օրս բերման է ենթարկվել շուրջ 26 հազար քաղաքացի, որից 13 հազարի գործերն արդենն քննվում են դատարաններում: Ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում զինվորականները, ուժայինները: Այս մասին օգոստոսի 3-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Ձերբակալություններից բացի շուրջ 74 հազար Թուրքիայի քաղաքացիների անձնագրեր չգործող են ճանաչվել: Ձերբակալվածների մեջ կան նաև կառավարության, պետական այլ կառույցների քաղաքացիական աշխատակիցներ, որոնք մեղադրվում են խռովարարներին աջակցելու համար:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ հեռաշրջման փորձի հետևանքով սպանվել է 238 մարդ, վիրավորվել՝ 2917-ը:
Նշենք, որ 1980 թ, ռազմական հեղաշրջումից հետո սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ ձերբակալություններով, զոհերով և վիրավորներով ուղեկցված ռազմական միջամտությունն էր:
Ավելացնենք, որ Նշենք, որ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբկալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Հեվելյալ տեղեկություններ կարող եք ընթերցել այս հոդվածում՝
Նշենք, որ ձերբակալություններից զատ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ազատվել են աշխատանքից: Այդ թվում աշխատանքից ազատվել է շուրջ 60 հազար ուսուցիչ, դասախոս:
Pingback: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի զոհերի վիճակագրություն | Ռազմ.info