ՀՀ ՊՆ-ում ստուգել են մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները

Օգոստոսի 3-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ և ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացված մարզումներում վերստուգվել են ՀՀ ԶՈւ առջև դրված մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները: 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ նշելով, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի` 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված երկօրյա հավաքի արդյունքները:

Բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտումներ

Բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտումներ

ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ, զորամիավորումների հրամանատարաների, սպայակազմի մասնակցությամբ անցկացված մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը, զորամիավորումներին և կենտրոնական ենթակայության ուժերին առաջադրվել են մի շարք խնդիրներ:

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ, խաղարկվել են ենթակա ուժերի ու միջոցների կիրառման առանձին դրվագներ:

Երկօրյա աշխատանքների ընթացքում ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև ճշտվել են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:

11589 11591

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *