Հոկտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոս և ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին, ով Հայաստան է ժամանել ԶՈՒ-ում հոգևոր ծառայության դերի և գործառույթների ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով:
Կողմերը կարևորել են երկու երկրների համար այս բնագավառում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, հատկապես, որ հայ և գերմանացի զինծառայողները համատեղ են մասնակցում աֆղանական առաքելությանը:
Ճանաչողական այցի շրջանակներում եպիսկոպոը կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, կայցելի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, պատմամշակությանին վայրեր` Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք և այլ, ինչպես նաև զորամասեր: