Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի քիմիական ստորաբաժանումների վարժանքները

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են դաշտային վարժանքները: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա (արխիվ)

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա (արխիվ)

Զորավարժությանը մասնակցում է ավելի քան 150 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ՌԽՄ-6 քիմիական հետախուզության զրահամեքենաներ:

Տեսական վարժանքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն 14,5 մմ տրամաչափի ԿՊՎՏ և 7,62 մմ տրամաչափի ՊԿՏՄ գնդացիրների, քիմիական հետախուզական մեքենաների, քիմիական հետախուզության ՊԽՐԴԴ-2Բ հեռակառավարվող սարքավորումների, ԻՄԴ-2ՀՄ դոզիմետր (ռադիոակտիվ ժառագայթման աստիճանը չափելու սարք)-ռադիոմետրի մարտավարատեխնիկական բնութագրերը:

Բացի այդ, զինծառայողները կսովորեն գործնականում կիրառել ԳՍԱ-14 գազային ազդանշանման, ԱՍՊ-13 ավտոմատ ազդանշանային համակարգերը և ԿՊՕ-1 նմուշների ընտրության կոմպլեկտները:

Զորավարժությունների ընթացքում քիմիական և կենսաբանական ճառագայթային հետախուզության մասնագետները կսովորեն վարել ՌԽՄ-6 զրահամեքենաները լեռնային տեղանքում, իրականացնել հրաձգություն, ուսումնասիրել իրավիճակը և հայտնաբերել քիմիական կամ կենսաբանական հարձակման նախանշանները 6 կմ հեռավորության վրա:

Դաշտային վարժանքի hիմնական  նպատակն է զինծառայողներին սովորեցնել համակարգված իրականացնել ճառագայթային, քիմիական և կենաբանական աղտոտման հատուկ առաջադրանքները, կատարել նորմատիվներ` կրելով հակագազեր և պաշտպանիչ հագուստներ, ինչպես նաև հաղթահարել խոչնդոտներով լի հատուկ գոտին:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազան փետրվարին ստացել է 4 միավոր ՌԽՄ-6 (РХМ-6) քիմիական հետախուզության զրահամեքենաներ:

Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *