Ավտովթարի հետևանքով ՊՆ աշխատակիցներ են տուժել

Հոկտեմբերի 7-ին ժամը 23:10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վեդի քաղաքի բնակիչ 28-ամյա Վահան Գրիգորյանի վարած «Volkswagene golf» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Գրիգորյանն ու նրա ուղևոր՝ նույն մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Նահապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը աշխատում են ՀՀ ՊՆ X զորամասում. Վ. Գրիգորյանը որպես համակարգչային օպերատոր, Ա. Նահապետյանը՝ վարորդ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Սկզբնաղբյուր. http://shamshyan.com/arm/Yerevan-Eraskh-Artashat-accident.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *