Իսրայելը հրետակոծել է թիրախներ Գազայում, այդ թվում և մզկիթ

Այսօր առավոտյան Իսրայելի Պաշպանության Բանակը (IDF) հրետակոծել է Գազայի հատվածը։ Իսրայելական կողմի պնդմամբ հրետակոծությունը սկսվել է, երբ Գազայի տարածքից մոտ 40 հրթիռներ են արձակվել Իսրայելի հարավային շրջանների վրա:

Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ Իսրայելը կրակ է բացել երեք թիրախների վրա, որոնցից մեկը եղել է մզկիթ, որովհետև հրթիռներն արձակվել են նաև այնտեղից:

Գազայի կրակի պատճառը եղել է, կիրակի օրը Իսրայելի բանակի հարձակումը երկու ահաբեկիչների վրա, որի հետևանքով վիրավորվել են ութ քաղաքացիներ, որոնցից երեքը երեխա:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքերով, իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ կիրակի օրը իսրայելական կողմը հարձակվել է երկու ահաբեկչների վրա (Թալաթ Խալիլի Մուհամեդ Ջերբի և Աբդուլա Մուհամեդ Հասան Մակավի), որոնք մեղադրվում են մի շարք հանցագործությունների համար, այդ թվում ս.թ. հունիսի 18-ին Սինայի թերակղզում հարձակման, որի հետևանքով զոհվել էր մեկ խաղաղ բնակիչ:

Սակայն Իսրայելի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել է ոչ միայն ահաբեկիչներից մեկն, այլև պաղեստինցի ութ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեք երեխա: Իսրայելը պնդում է, որ ահաբեկիչները պլանավորում էին նոր հարձակում:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Էզեդին ալ-Քասամ բրիգադ» կազմակերպությունը, որը հանդիսանում է «Համաս» կազմակերպության զինված թևը։

Սկզբնաղբյուր. Jerusalem Post

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *