Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Կողմերը քննարկել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: