Արցախում աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է ս.թ. հոկտեմբերի 6-ից 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիրը:

Ըստ հրամանագրի` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի արական սեռի արցախաբնակ այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *