ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքներ են անում Կովկասում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում և Հյուսային Կովկասում տեղակայված համազորային բանակի կապավորները  կապի վարժանքներ են անցկացնում դաշտային պայմաններում:

Ուսումնական վարժանքներին ներգրավված է ավելի քան 2000 զինծառայող, օգտագործվում է 500 միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ կապավորը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի (արխիվ)

ՌԴ ԶՈւ կապավորը
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի (արխիվ)

Կապավորները սովորում են բացազատել շարժական ղեկավարման կետերը, կապի հանգույցները, անցկացնում են տարբեր հաճախականային դիապազոններում կապի ապահովման համալիր պարապմունքներ:

Զինծառայողներն օգտագործում են Ռ-419-ՄՊ «Անդրոմեդա-Դ» ռադիոկապի կայան,  ԲՏՌ-80 զրահափոխադրիչի հիմքին ամրացրած Ռ-166-0,5 միասնական ռադիոակայաններ, ժամանակակից սարքեր և տեխնիկա:

Լեռնային տեղանքներում դաշտային ելքի շրջանակներում մշակվում են մինչև 500 կմ հեռավորության վրա բաժանորդների միջև կապի ապահովման առաջադրանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *